Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ փողոցային պայքար մեկնարկել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 18, 24News

սամվել բաբայան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համագումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը: Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթացը հակաօրինական է։

Եվ մեծ է հավանականությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն՝ ՍԴ-ն, մերժի նախագիծը, ուստի Բաբայանը ցանկանում է մի ոտ շուտ բռնել իշխանությունների վախը, փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները:

Ի դեպ, նա արդեն թիմ է հավաքագրում, նախընտրական շտաբներ ձեւավորում, շտաբի պետերին, օրինակ, 300-400 հազար դրամ աշխատավարձ են խոստացել վճարել: Տեղեկացանք նաեւ, որ ՊԲ նախկին հրամանատարին աջակցում են Ազատամարտիկների դաշինքից Ռազմիկ Պետրոսյանն ու Գագիկ Մելքոնյանը, որոնք վերջին ամիսներին հաճախ են լինում Արցախում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում