Օտարերկրացիների համար Հայաստանում աշխատանքի թույլտվության գործիքակազմը կդյուրացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

անձնագիր

Կառավարությունը հուլիսի 18-ի նիստի ժամանակ հավանություն տվեց փոփոխություններ և լրացումներ կատարել 2016-ի մայիսի 12-ի որոշման մեջ օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության գործիքակազմի իրավական և կազմակերպական հիմքերը բարելավելու նպատակով։ Նախագծով առաջարկվում են հետևյալ լուծումները․ 

1․ նախարարությանը հնարավորություն է տրվում աշխատանքի թույլտվության տրամադրման, մերժման, աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և աշխատանքի թույլտվության գործողության դադարման մասին տեղեկությունների հաշվառման, ինչպես նաև օտարերկրացիների հետ կնքած աշխատանքային պայմանագրերի (ծառայությունների մատուցման պայմանագրերի) հաշվառման գրանցամատյանները վարել նաև էլեկտրոնային եղանակով, ինչը համակարգի վարչարարության տեսանկյունից արդյունավետ միջոց է,
հստակեցվել են գործատուների կողմից թափուր աշխատատեղի աշխատանքային պայմանների վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները, ինչպես նաև հնարավորություն է տրվել գործատուին թափուր աշխատատեղի նկարագիրը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում։

2․ հստակեցնել օտարերկրյա աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` հնարավորություն ընձեռելով գործատուին ներկայացնել անձնագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, գիտական աստիճան ունեցող օտարերկրացիների դեպքում` oտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից համապատասխանեցված ՀՀ գիտական աստիճանի վկայագրին, ինչպես նաև առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող օտարերկրացի աշխատողի համար կրթության և/կամ որակավորման մասին փաստաթղթի փոխարեն ներկայացնել օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության համար տրամադրված թույլտվության էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը։

3․ հստակեցնել աշխատանքի թույլտվության կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցման տրամադրման ձևաչափը,

4․ սահմանել անցումային դրույթներ, համաձայն որի օտարերկրացիները ՀՀ-ում կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության, եթե իրենց հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են մինչև 2019թ. հունվարի 1-ը (մինչև համակարգի գործողության մեջ մտնելը) և գործում են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Այն դեպքերում, երբ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրերի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո կամ կնքվել են անորոշ ժամկետով, գործատուն մինչև 2020 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով պետք է դիմի աշխատանքի թույլտվություն ստանալու համար: Նման կարգավորում նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչ աշխատանքի թույլտվության պահանջի ներդրումը գործատուները կարող էին կնքել աշխատանքային պայմանագրեր միայն կացության իրավունքի վավերականության ժամկետով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետ), որն էլ չէր կարող լինել մեկ տարուց ավել («Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետ),

5․ նախատեսել որոշմամբ սահմանված ժամկետում  ՀՀ  կառավարություն  ներկայացնել «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրի» նախագիծը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news