Սևանի վիճակը բավական լավ է. քաղաքացիները կարող են լողալ․ Էրիկ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 18, 24News

Էրիկ Գրիգորյան

Այսօր Սևանի վիճակը բավական լավ է, կառավարության նիստին ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարը նշեց, որ ջրիմուռների աճը մի քանի գործոնի հանրագումար է և դրան էլ գումարած, բնակլիմայական փոփոխությունները, ունենում ենք այս դեպքը:

Նա նկատեց, որ շատ ջրավազաններում է նման դեպքեր գրանցվել:

«Բայց այդ կեղտաջրերի նվազումը և ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն է: Այս պահին լավ է վիճակը», - ասաց նա:

Էրիկ Գրիգորյան նշեց, որ, ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել, միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խորանարդ մետրով ավելի, քան նախկինում և 40 միլիոն խորանարդ մետր ավելի պակաս տեղումներ են ունեցել:

«Այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի և 36 միլիոն խորանարդ մետր ավելի քիչ ենք վերցրել, քան այսօր», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կարող են արձանագրել, որ Սևանում կարող են քաղաքացիները լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը: