Հուլիսի 18-19-ը հյուսիսային վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով։