Երևանում և մարզերում բնակարանների գներն այս տարի աճել են․ Կադաստրի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 18, 24News

բազմաբնակարանային շենքեր

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է  իրավունքի պետական գրանցման 46’798 գործարք. ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:  

«Երևանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3.2 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9.8 %-ով :   Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել է 1.6 %-ով»,- ասված է հաղորդագրությունում: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս