Մոսկվա-Մագադան չվերթի ուղևորի ստամոքսից հանել են 2 մլն ռուբլու 30 գրամ հերոինով տարա

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Ռուսաստանի Մագադան քաղաքի ոստիկանները ձերբակալել են մի անձի, որը Մոսկվայից Մագադան չվերթով 2 մլն ռուբլի արժողությամբ հերոին է փորձել տեղափոխել ստամոքսում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝  հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մարզային վարչությանը:

«Քաղաքացին ձերբակալվել է, երբ Մոսկվայից չվերթով ժամանել է Մագադանի օդանավակայան: Թմրանյութերի առաքիչը տեղափոխվել է Մագադանի շրջանային հիվանդանոց, որտեղ օրգանիզմից դուրս է բերվել ավելի քան 30 գրամ հերոին պարունակող գլանաձև տարա: «Սև շուկայում» պարկուճի պարունակության արժեքը կարող է հասնել մինչև երկու միլիոն ռուբլու»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ քննիչները Մագադանում քրեական գործ են հարուցել «թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում, տեղափոխում, պատրաստում, վերամշակում» հոդվածով: Ձերբակալվածին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: