Վարշավայում բացվեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Վարշավայում հուլիսի 17-ին բացվեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հեղափոխության առանձին փուլերին, նրա համաժողովրդական և խաղաղ բնույթին, նպատակներին և արձանագրած հաջողություններին: Դեսպանն ընդգծեց պետական կառույցների, տնտեսության, հասարակության արմատական վերափոխման հրամայականները և շարունակականությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լեհաստանի պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մեկ շաբաթ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news