ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը F-35-երի ծրագրին․ կորուստը կկազմի 9 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչներից Էլեն Լորդը՝ նշելով, որ հուլիսի 31-ից կմեկնարկի այդ ծրագրից Թուրքիային վերջնականապես դուրս թողնելու գործընթացը. հայտնում է ermenihaber-ը:

Պատճառը Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն են։ ԱՄՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ Թուրքիայի դուրս գալն ընդհանուր առմամբ մեծ վնաս չի հասցնի F-35-երի ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ 2018թ-ից սկսել էր այլընտրանքային տարբերակներ փնտրել։ Ըստ Լորդի՝ մոտ 35 թուրք օդաչու, որոնք վերապատրաստվում էին ԱՄՆ-ում՝ այդ ինքնաթիռներից օգտվելու համար, մինչև հուլիսի 31-ը վերադառնալու են Թուրքիա։

Նա ընդգծել է, որ ծրագրից դուրս մնալու հետևանքով Թուրքիան 9 մլրդ դոլարի կորուստ է ունենալու։ Թուրքական ընկերությունները հնարավորություն ունեին մոտ 900 մասեր արտադրել ամերիկյան կործանիչների համար, սակայն այժմ արդեն այդ գործառույթը կիրականացնեն ամերիկյան ընկերությունները։ Էլեն Լորդը հայտարարել է, որ այս որոշումը առնչություն չունի CAATSA օրենքի շրջանակներում Թուրքիայի նկատմամբ նախատեսվող պատժամիջոցների հետ: Միաժամանակ ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ Վաշինգտոնը ակտիվ կերպով շարունակում է բանակցել Թուրքիայի հետ՝ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի շուրջ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news