«Ալաշկերտ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելով հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ին 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Ուրոշ Նենադովիչը, Տիագո Գալվաոն և Տարոն Ոսկանյանը:

«Ալաշկերտ»-ին հաջողվեց երկու խաղերի ընդհանուր 6:1 դուրս գալ երկրորդ փուլ, որտեղ կմրցի «Ստյաուա» (Ռումինիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի հաղթողի հետ: