Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

.

Թուրքական զինուժը զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին:

Թուրքիայի տարբեր զորամասերից բեռնափոխադրող ռազմական մեքենաներով երկրի հարավարևելյան Հաթայի նահանգի Հասսա շրջան են ուղարկվել զինված ստորաբաժանումներ և լրացուցիչ զինտեխնիկա: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Նշվում է, որ ռազմական մեքենաների մեջ կան նաև ազդանշանները խլացնող սարքեր: 

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Թուրքիան բեռնափոխադրող ռազմական  մեքենաներով տանկեր էր ուղարկել Հաթայի նահանգ: