Ինչու՞ Փաշինյանը դիմեց կոշտ քայլերի. քննարկում 24TV-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

«Իջևանի դեպքերը պետք է ազդակ լինեն իշխանություններին, որ մարդկանց սոցիալական զբաղվածության հարցն այսօր Հայաստանում առաջնահերթություն է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, հավելելով որ օր առաջ անհրաժեշտ է այդ հարցերին լուծումներ գտնել, հակառակ դեպքում նմանատիպ օջախներ կարող են ի հայտ հանրապետության այլ շրջաններում:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ իր հերթին անդրադառնում է կառավարող թիմի անդամների պրոֆեսիոնալ որակներին ու մասնագիտական հմտություններին,   ընդգծելով որ հաճախ իշխանությունների գործողությունների մեջ կարելի է հանդիպել դեպքերի, որոնք խոսում են ոչ թե այդ ունակությունների, այլ հակառակը, դրանց ի սպառ բացակայության մասին:

Բանախոսները խոսել են նաև ՍԴ -ի շուրջ ստեղծված իրավիճակից, մամուլի հանդեպ ճնշումներից և ոչ միայն:

Մանրամասները՝ տեսանյութում: