Արա լեռան մոտ երկու մոտոցիկլետավար իջել են ձորը եւ չեն կարողացել դուրս գալ․ ահազանգ ԱԻՆ-ին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

.

Հուլիսի 18-ին, ժամը 13:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արա լեռան ամառանոցների մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտ 70 մ խորությունից դուրս բերել երկու մոտոցիկլետ: