Ո՞վ է Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն, շրջանառվում է երկու անուն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ՀՅԴ-ն շարունակում է քննարկումները քաղաքական և հասարակական ուժերի հետ՝ միասնական օրակարգով մասնակցելու եկող տարվա նախագահական ընտրություններին։ Բայց եթե հանդիպումները հաջողությամբ չավարտվեն, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն ընտրություններին կառաջադրի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։

Չնայած ՀՅԴ-ում քննարկվել է նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Մոսինյանի թեկնածությունը, որն օրերս ազատվեց պաշտոնից, բայց վերջին քննարկումներում մեծամասնությունն Իշխանյանի կողմն է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: