Սպանության ևս մեկ վարկած․ Անդիկը դաս էր տվել մասիվցիներին «նեղացնողներին». «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Անդիկ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները սպանության մեկ վարկած են քննում այժմ:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ այս տարի Նոր Նորքի և Կենտրոնի երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հերթին խառնվելով երկու խմբի բաժանված երխտասարդների կռվին՝ «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»:

Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչպես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Բայց այս պահին փաստ է մեկ բան, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: