Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո արագ հասկացավ՝ իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Հրայր

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչև 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաև՝ որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։

Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների տեղիք են տվել։ Իշխանական մեր աղբյուրը հեգնեց, որ, ի տարբերություն հեղափոխական բազում պաշտոնյաների, Թովմասյանը հեղափոխությունից անմիջապես հետո արագ հասկացավ, որ «իրավիճակ է փոխվել»՝ հրաժարվեց իրեն ուղեկցող ավտոմեքենայից և 2 թիկնապահներից, ինչպես նաև կառավարական ամառանոց տեղափոխվելու իր իրավունքից, ինչը պետբյուջեի բեռը մի քանի միլիոնով թեթևացրեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news