57 մլն դոլարի ակտ՝ ՀԿԷ-ին․ դատարանը ֆիննախի տուգանքը ոչ վարչական է համարել․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի աշնանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ֆիննախի ԿՌՈՒ-ի կողմից 57 միլիոն դոլարով տուգանվեց, որից հետո ընկերությունը ակտը վիճարկել էր դատարանում։

Օրերս դատարանը ՀԿԵ-ի բողոքը հետ է վերադարձրել, սակայն ուշագրավ է, որ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության՝ ԿՌՈՒ-ի այդ հայտնի ստուգման ակտը վարչական ակտ չի հանդիսանում և, հետևաբար, ենթակա չէ նաև դատարանում քննության։ Փաստացի, դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ Ֆիննախի ԿՌՈՒ-ն արդեն 7 ամիս է՝ պետ չունի։ ԿՌՈՒ-ի նախկին պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց հետո և առ այսօր այս կառույցը ղեկավար չունի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: