Արցախի նախագահը Տիգրանակերտում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

բակո սահակյան4545

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ գյուղատնտեսության զարգացմանը եւ ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, համապատասխան գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարները:

Իր եզրափակիչ ելույթում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պահանջում է նպատակաուղղված եւ համակարգված աշխատանք թե կենտրոնական, թե շրջանային եւ թե տեղական կառավարման օղակների պատասխանատուների կողմից:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Live

Լրահոս