Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 111-20-ն ու Volkswagen Vento-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հասարակություն

Երեկ, հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Բջնի գյուղի կենտորնական ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են նույն գյուղի բնակիչ՝ 40-ամյա Մուշեղ Ղ-ի վարած Վազ 111-20 մակնիշի 34 ZQ 150 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Սպարտակ Գ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 36 DՏ 394 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news