Հրազդան կիրճում Opel-ը տապալել է էլեկտրասյունն ու հայտնվել գետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Նորայր Գասպարյանը իր վարած Opel մակնիշի 35 TG 309 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց ՝ պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել Հրազդան գետից և տեղափոխվել անվտանգ վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: