Երեք օրում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 3 գյուրզա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

օձ

Հուլիսի 17-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ  և 3 գյուրզա տեսակի օձ տեղափոխել անվտանգ տարածք: