Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

«Aliq»-ը գրում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը՝ անդրադառնալով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի որոշմանը։ 2017-ի մարտին Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել էր Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վերանայելու և չեղարկելու Վրաստանի՝ գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը:

«Այդ մասին չեմ լսել: Ամեն դեպքում դա Վրաստանի գործն է: Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը»,- ասել է Լավրովը: