ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նրանց թվում էին Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը և այլք, տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը: