Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն և դարձրեց քաղբանտարկյալ․ Փոստանջյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

Զարուհի Փոստանջյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրոյական մեկնարկից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն եւ դարձրեց քաղական բանտարկյալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Նա հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկեր հանել փողոց։ Եղբա՛յր, տանկեր փողոց առաջին անգամ հանել է Լեւոն Տեր–Պետրոսյանը, երկրորդ անգամ այդ կրակողները կրակեցին մարդկանց վրա։ Կանչիր պատասխանատվության բոլորին, քաղաքական գնահատական տուր, իրավական ընթացակարգերով հիմնավոր մեղադրանք առաջադրի, ոչ թե անգրագետ մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին դարձրում քաղաքական բանտարկյալ»,–նշեց նա։

Փոստանջյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը եւ առգրավումները կանխարգելիչ միջոց է. «Մի տարի անց որոշում են իրականցնել  դատավոր Դավիթ Գրիգորյանի սենյակի խուզարկություն, սա միանշանակ պրիմիտիվ եւ կանխարգելիչ միջոց է, որ ոչ նոք չհամարձակվի օրենքով շարժվի, այլ կատարի իրենց քաղաքական կամքը»։

Նա շեշտում է՝ պետք է քաղաքական գնահատական տալ 30 տարիների քաղաքականությանը. «Մենք հիմա խնդիր ունենք դատապարտելու եւ գնահատական տալու 30 տարիների քաղաքականությանը եւ առանձին գործերով իրավական գործընթացներ ստեղծել, ոչ թե շուոներ կազմակերպել, բռնել–բաց թողել եւ ստեղծել համապատասխան ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է որ իր ընդդիմությունը լինի Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ–ն, որ ասի տեսեք էլի գլուխները բարձրացրել են, էլի կվերադառնան, հանրությանը ապակողմնորոշում է։ Իրականում ոչինչ չի անում, Սերժ Սարգսյանի ֆեյքն է»։