ԲԴԽ անդամները կհանդիպեն դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ․ պարզելու են՝ խախտումներ կա՞ն, թե ոչ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր ժամը 16:00–ին կհանդիպեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք իրեն և խնդրել ենք հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպես է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»,–ասաց նա։

Բեքմեզյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ–ն իրենց մեկ օր առաջ ծանուցել էր, որ դատավորի աշխատասենյակում պետք է քննչական գործողություններ կատարվեն։

Հարցին՝ կապ տեսնու՞մ է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և Քոչարյանի գործը նրա կողմից քննելու հետ, Բեքմեզյանը պատասախնեց.

«Մենք դեռևս որևէ գործի հետ կապված կապ չենք տեսնում»։

Իսկ այն, որ դատավորի աշխատակազմից երեք համակարգիչ և կարևոր փաստաթղթեր են առգրավվել, խոչընդոտ չէ՞ արդարադատության իրականացման  համար, Բեքմեզյանը պատասխանեց.

«Իր հետ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը կհայտնենք»։