ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր ժամը 16:00–ին կհանդիպեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
«Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք իրեն և խնդրել ենք հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպես է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»,–ասաց նա։
Բեքմեզյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ–ն իրենց մեկ օր առաջ ծանուցել էր, որ դատավորի աշխատասենյակում պետք է քննչական գործողություններ կատարվեն։
Հարցին՝ կապ տեսնու՞մ է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և Քոչարյանի գործը նրա կողմից քննելու հետ, Բեքմեզյանը պատասախնեց.
«Մենք դեռևս որևէ գործի հետ կապված կապ չենք տեսնում»։
Իսկ այն, որ դատավորի աշխատակազմից երեք համակարգիչ և կարևոր փաստաթղթեր են առգրավվել, խոչընդոտ չէ՞ արդարադատության իրականացման համար, Բեքմեզյանը պատասխանեց.
«Իր հետ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը կհայտնենք»։