Իշխանությունը ուղղորդում է լուծարել իմ ղեկավարած կենտրոնը․ Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հոգաբարձուների խորհրդի այս նիստով փորձում են մաքսիմալ ամեն ինչ անել, որպեսզի «Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը» անօրնական կերպով լուծարվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵՊՀ կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը

«Ես մշտապես՝ որպես քաղաքացի չեմ կիսում այս իշխանությունների կարծիքը և իրենց կառավարման մեթոդները։ Եվ այս հարցն այսքան շրջանառության մեջ դնելով՝ կարծում եմ, որ իմ քաղաքական հայացքների համար փորձում են ուժային մեթոդներով լուծարել «ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը»՝ ազատվելով այլակարծությունից և ինձանից»,-ասաց Վարագյանը

Հետո նաև հավելեց, որ իր քաղաքաքական դիրքորոշումը հայտնում է միայն անհրաժեշտ տեղերում և անհրաժեշտ վայրերում։