Հետախուզվող 35-ամյա կինը Բագրատաշենի անցակետով վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

բացահայտում

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 18-ին Բագրատաշեն սահմանային անցակետով ժամը 20.30-ին Հայաստան է վերադարձել 35-ամյա Նորա Ս.-ն, որը 2018 թ. հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329 հոդվածի (պետական սահմանը ապօրինի հատելը) մեղադրանքներով: