Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ գործի քննությունը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Քոչարյան

Դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը հետաձգվեց։

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ ժամը 12:00 -ին։

Հիշեցնենք, որ դատական նիստին մասնակցում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։