Ավարտվել են Սեւան-Թերակղզի 1,094 կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սեւան-Թերակղզի 1,094 կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ:

Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, իջատեղերի, մուտքերի եւ միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Բացի այդ, «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կատարվել են ուղղաթիռի հարթակի խճային հիմքի եւ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, անհարթությունների, հետիոտնային անցումների կառուցման եւ նշագծման աշխատանքներ։

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news