Սպանդ՝ Էջմիածնում․ սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շները․ «Econews.am»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

շուն

«Econews.am»-ը գորում է, որ Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը՝ նշելով, որ օրերս թափառող կենդանիների սպանդ է եղել Էջմիածնում, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի ծրագրով և «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացվում է ստերջացման ծրագիր։ 

«Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով՝ իրականացվող ծրագիրն արդեն մոտենում էր ավարտին և քաղաքում մնացել են հաշված թվով չստերջացված շներ, բայց միևնույն ժամանակ անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել են կենդանիներ։  

Հուլիսի 18-ին Էջմիածին քաղաքի կենդանասերների կողմից համացանց բեռնվեցին սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք հավանաբար կամ թունավորվել են կամ սպանվել հրազենի միջոցով։ Այնուամենայնիվ, նույն օրը «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը Էջմիածնից Երևանում գտնվող կենդանաբուժական կլինիկա է տեղափոխել հրազենի վնասվածքներով շուն, որի ստացած վնասվածքները մահացու չեն եղել և նրան հնարավոր է եղել փրկել։

Հուլիսի 19-ին Էջմիածին քաղաքում կրկին հայտնաբերվել են սպանված կենդանիների դիակներ։  

Հրապարակման վերջում կայքը նշում է, որ հրապարակումը հաղորդագրություն է հանցագործության մասին, ուստի կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: