Կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել․ Դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանեց ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

դավիթ Գրիգորյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանեց Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ նախատեսված է հանդիպում ԲԴԽ անդամների հետ։ Դավիթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ արձակուրդում է։ Հարցին, թե դատախազությունն ասում է, որ դուք տվյալներ եք կեղծել, Դավիթ Գրիգորյանը պատասխանեց.

«Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել»։ Այլ հարցերի դատավորը հրաժարվեց պատասխանել։

Ավելի վաղ ՀՔԾ–ից հայտնել էր, որ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ 

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news