Անհայտ անձը պայթուցիկ սարքը տեղադրել է սիսիանցու անասնագոմի դռանը․ տան տերը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, պայթուցիկ սարքը, ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի, տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի հետևանքով տարածքի սեփանակատերը՝ Սիսիանի՝ 1945 թվականին ծնված բնակիչը, ժամը 05:40-ի սահմանում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

2

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ: 

2

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան էջում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։

2

«Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը...Մնացածը՝ իրավապահներից»,- գրել էպատգամավորը, ապա հավելել, որ պայթյունը տեղի է ունեցել Սիսիանի 1-ին դպրոցի դիմաց: