Ռուստամ Բադասյանը Վեհափառին ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին իր մոտեցումները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Վեհափառ Հայրապետը ողջունեց նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում: 
Նորին Սրբությունը նախարարին մաղթեց արդյունավոր գործունեություն և հաջողություններ իր ծառայության մեջ:

Զրույցի ընթացքում խոսվեց ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների ՀՀ արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումները:

Այս մասին հայտնում է  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news