ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի գործունեությունը կասեցվելու է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

Երևան քաղաքի դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, դատավոր Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 8 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այս մասին այսօր ԲԴԽ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Հարցին՝ արդյո՞ք շարունակելու է մնալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ԲԴԽ նորնտիր նախագահը բասացական պատասխան տվեց՝ ասելով, որ իր՝ դատավորի գործունեությունը կասեցվելու է:

Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, կազմակերպել էր Խորհրդի նախագահի ընտրությունը:

Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին: