ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News
Հուլիսի 19-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: Ուսումնական պարապմունքի նպատակն էր ստուգել զինծառայողների մարտական պատրաստականության, ֆունկցիոնալ պարտականությունների եւ մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը: