ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է միջազգային փորձագետների խմբին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

ՊՆ

Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հոնավու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և Հասարակության հետ կապերի վարչությունը:

«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին և ընթացիկ զինված հակամարտությունների համատեքստում հրադադարի մեխանիզմների, դրանց մշտադիտարկման կառուցակարգերի և կարգավորման ընդհանուր շրջանակների վերաբերյալ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news