Ռոբերտ Քոչարյանի գործն ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է. Հրայր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

հրայր թովմասյան

Այն հանգամանքը, որ քաղաքական ամբողջ կյանքը կարող է ծավալվել մեկ քրեական գործի շուրջ, որևէ երկրի համար լավ չէ։ Այս մասին այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։

«Ցանկալի է, որ քաղաքական երևույթները ծավալվեն համապետական ընտրությունների կամ դրան համարժեք այլ իրադարձության շուրջ։ Այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաև ՍԴ-ի համար, բայց ոչ թե այն պատճառով, որ կա հանրային այդքան մեծ հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ վիճարկվող նորմն էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից։ Երկրորդ, որ շատ ավելի կարևոր է, մենք երբևէ այս նորմի կիրառման պրակտիկա չենք ունեցել։ Ինձ համար, վստահեցնում եմ, այն սովորական մի գործ է՝ անկախ քաղաքական և իրավական հետաքրքրությունից։ Իմ և ՍԴ մյուս դատավորների համար այն շարքային գործ է», - հավաստիացրեց Հրայր Թովմասյանն՝ ավելացնելով, որ այս գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է։

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը որևէ գործով, որևէ դեպքում չեն տալիս վերջնական վերդիկտներ և նույնիսկ չեն որոշում՝ տվյալ հոդվածը համապատասխանու՞մ է եվրոպական կոնվենցիային, թե՞ ոչ։

«Բայց նրանց փորձառությունը, ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մեզ օգնելու են, մենք կարևորելու ենք դրանք՝ նշված գործով որոշում կայացնելու համար։ Գործով վերջնական ակտը, սակայն, կայացնելու է ՍԴ-ն», - շեշտեց ՍԴ նախագահը։

Տեսանյութեր

Live

Լրահոս