Անիի ավերակներում չոր խոտի բռնկումից հրդեհ է առաջացել, քամու միջոցով տարածվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անիի ավերակներում չոր խոտի բռնկման հետևանքով հրդեհ է առաջացել, որը քամու միջոցով տարածվել է և ընդլայնվել. փոխանցում է ermenihaber-ը:

Անիի ավերակներում աշխատող անվտանգության աշխատակիցները իրենց ձեռքի տակ ունեցած միջոցներով փորձել են մարել կրակը։ Այնուհետև դեպքի վայր է ժամանել  նաև հրշեջ ծառայությունը և ամբողջովին չեզոքացրել բռնկված հրդեհը։

Արդեն, ավանդույթի համաձայն, թուրքական պետական լրատվամիջոցը Անին ներկայացնում է, ոչ թե որպես հայկական մշակութային ժառանգություն, այլ՝ որպես «տարբեր քաղաքակրթությունների օրրան», որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և որտեղ գտնվում են 11-12-րդ դարի իսլամական ճարտարապետության նմուշներ։ Թուրքական աղբյուրի հրապարակած նյութում Հայաստանի մասին հիշատակվում է միայն այնքանով, որ Անին գտնվում է Թուրքիա-Հայաստան սահմանին։