Միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրոթյունը սևեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացմանը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը շեշտել է, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրությունը սևեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացման վրա և խնդրել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցել միջոցառումների կատարման ուղղությամբ արված աշխատանքները:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզով 2019 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքը: Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության, Ֆինանսների, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքնենրի նախարարությունների, Ոստիկանության և Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները:

Զեկույցներին հաջորդել են քննարկումները, որոնք մասնավորապես վերաբերում էին նշված գերատեսչությունների ոլորտներում ՀԸԳՀ շրջանակներում արդեն իսկ իրականացված գործողություններին, ինչպես նաև մինչև տարեվերջ նախատեսվող միջոցառումների իրականացմանը միտված աշխատանքների ընթացքին:

Մասնավորապես, քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը, անկանոն միգրացիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ռեադմիսիոն հայցերի էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմանը, հարկման ոլորտում թափանցիկության բարձրացմանը, ճանապարհային երթևեկույթան անվտանգույթան չափանիշների, ինչպես նաև վարորդական վկայականների տրամադրման ընթացակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը, շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելմանն ու հասցված վնասի նվազեցմանն ու վերացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման լիարժեք կայացման ու տարածքային զարգացմանը միտված միջոցառումների ընթացքին:

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների ընթացքը պատշաճ կերպով ապահովելու համար և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ նախատեսված միջոցառումներն իրականություն կդառնան: