ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Մաեստրո Արա Գևորգյանի հետ «Ժամադադարի» տաղավարում զրուցել ենք սեպտեմբերի 7-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք բարեգործական համերգի ծրագրից, որի ողջ հասույթը հատկացվելու է առողջական խնդիր ունեցող երեխաներին։
«Ինձ վրա ազդում է համացանցում տարածվող երեխաների նկարները, որոնց անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել, և ես որոշեցի այսպես օգտակար լինել»,- պարզաբանում է սիրված երաժիշտը։
Զրույցի ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գործունեությանը, որ զուրկ է պետական հոգածությունից, և այն խնդրին, որ այսօր ազգային նվագարանների կիրառությունն է վտանգված՝ հետևողական ուշադրության բացակայության, անտեսվածության պատճառով։
Զրուցել ենք նաև սիրո հեղափոխությունից հետո երկրում ստեղծված ատելության մթնոլորտից, բարության բացակայությունից։ Իսկ զրույցի վերջում խոսել ենք մաեստրոյի խաղալիքների մեծ հավաքածուի մասին։