Ոստիկանությունը «գլուխ չհանեց» Իջևանի իրավիճակից, ստիպված էր ԱԱԾ պետը խառնվել․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

«Իջևանի դեպքերի ժամանակ ոստիկանությունը չէր տիրապետում իրավիճակին և խնդիր ուներ նաև հեղինակության հետ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «ԼՀ» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե տվյալ պարագայում պետությունը որոշել է, որ զուտ ԱԱԾ-ի հեղինակության միջոցով հնարավոր էր իրավիճակը շտկել, դա կարող էր աշխատել։
«Կարող է նաև այդպես չեն մտածել, այլ  ոստիկանապետը չի կարողացել տիրապետել իրավիճակին, և ստիպված ԱԱԾ պետն է խառնվել։ Եթե ոստիկանությունը չի կարողանում ապահովել իր անդամների անվտանգությունը, ուրեմն ինչ-որ մի բան սխալ է եղել, ինչ-որ մի հատվածում սխալ հաշվարկ է, ու արդյունքը բերել է բախման, բախման արդյունքում վիրավորվել են ոստիկաններ»,- ասել է Սիմոնյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։