«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ապօրինի գործող շինություն է ապամոնտաժվում. ԿԳՄՍ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

/

Սյունիքի մարզի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի գործող շինություն է ապամոնտաժվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքի՝ տարիներ շարունակ ապօրինի գործող եւ հուշարձանը վնասող բետոնային հիմքով առեւտրի տաղավարը։

Ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հանդես կգա հայտարարությամբ»,–նշել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս