Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը  հուլիսի 19-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում  այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 17:28-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Տեսանյութեր

Live

Լրահոս