Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Երեկ՝ հուլիսի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել:

Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ:

Լրագրողի տեղեկություններով՝ մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է:

Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: