ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Մոտ 30 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում, հայտնում է «Яндекс.Расписания»-ն:
Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 06.42-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 9 չվերթ, ևս մեկը չեղարկվել է: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, 11-ը՝ չեղարկվել:
«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 4 չվերթ:
Պատճառները դեռ հայտնի չեն: