Բակո Սահակյանը ներկա է եղել «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին Շուշիում ներկա է գտնվել Քանդակների պուրակի և պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Գրիգորի Գաբրիելյանցի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում, եւ հույս հայտնել, որ անվանի գիտնականի հայրենանվեր գործունեությունը կշարունակվի նաեւ ապագայում: