53–ամյա մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մանվել Ն.-ն, վարելով Վարդենիս (ԶՈԴ)-Արարատ երկաթգծի երկաթուղու 1620/1 բեռնատար գնացքը 580 –րդ կմ 1ՊԿ հատվածում՝ Մրգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ա.-ին, ով տեղում մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: