Սանհանգույցում ջրի փականը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

Հուլիսի 20-ին, ժամը 03:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցում ջրի փականը վնասվել է, ինչի հետեւանքով բնակարանը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը: