ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News
«911» ծառայությանը հուլիսի 20-ին՝ ժամը 12:25-ին, ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 24-րդ կիլոմետրին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը (տեղափոխում է 5 տոննա դիզելային վառելիք) կողաշրջվել է, ինչի հետեւանքով դիզելային վառելիքն ամբողջությամբ արտահոսել է ճանապարհի երթեւեկելի հատված:
Բեռնատարի վարորդը՝ Ե.Թ.-ն (ծնված 1960 թ.) եւ ուղեւորը՝ Ս.Մ.-ն (ծնված 1960 թ.), հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: