ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով թուրքական ԱԳՆ-ում աղբյուրին, գրում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն և Մայքլ Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի, ամերիկյան F-35 կործանիչների շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում պատերազմի թեման և այդ տարածաշրջանում անվտանգության գոտու ստեղծման հնարավորությունը:
Աղբյուրը նաև նշվում է, որ սա երկու երկրների միջև առաջին կապն է Անկարայում С-400-ների մատակարարման մեկնարկից հետո: